թաքցնեն այրերում, ժայռերի ծերպերում ու գետնի խոռոչներում՝ սարսափած Տիրոջից ու նրա զորության փառքից, երբ նա կհառնի՝ երկիրը պատուհասելու։
ԵԶԵԿԻԵԼ 33:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ես՝ Տերս, կենդանի եմ. ովքեր ավերակների մեջ լինեն, սրով են ընկնելու, ովքեր դաշտի երեսին, անապատի գազաններին կեր են տրվելու, իսկ ովքեր պարիսպների մեջ կամ քարայրներում, ժանտախտից են կոտորվելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպե՛ս ասա նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Կենդանի եմ ես. ավերակներում եղողները սրից պիտի ընկնեն, դաշտի մեջ եղողներին գազաններին եմ տալու իբրև կերակուր, իսկ ամրոցներում և քարայրներում եղողները ժանտախտով պիտի մեռնեն։ |
թաքցնեն այրերում, ժայռերի ծերպերում ու գետնի խոռոչներում՝ սարսափած Տիրոջից ու նրա զորության փառքից, երբ նա կհառնի՝ երկիրը պատուհասելու։
Իսկ ջրհորը, որի մեջ Իսմայելը լցրել էր այն բոլոր մարդկանց դիակները, որոնց կոտորել էր Գոդողիայի պատճառով, մեծ ջրհոր էր, որը Իսրայելի Բաասա արքայի վախից շինել էր Ասա արքան. Նաթանի որդի Իսմայելն այն լցրեց սպանվածներով։
Արդ, իմացե՛ք, որ սրով, սովով ու հիվանդություններով պիտի ոչնչանաք նույն այն տեղում, ուր դուք կամենում եք գնալ ու բնակվել։
Պիտի առնեն Հուդայի մնացորդներին, որոնք դիմեցին ու եկան եգիպտացիների երկիրը՝ այստեղ բնակվելու համար, Եգիպտոսում եղած բոլոր մնացորդներին պիտի կորստյան մատնեն. սրի պիտի քաշվեն և սովից բնաջնջվեն, փոքրից մինչև մեծերը սրից պիտի ընկնեն ու սովից մեռնեն, պիտի մատնվեն նզովքի ու կորստյան, անեծքի ու նախատինքի։
Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,
«Մարդո՛ւ որդի, Իսրայելի երկրի ավերակների բնակիչներն ասում են. “Աբրահամը մեկ հոգի էր ու երկիրը գրավեց, իսկ հիմա մենք շատ ենք, երկիրը մեզ է ժառանգություն տրվել, չժառանգե՞նք այն”։
Իսրայելի լեռների վրա, և դու ընկնելու ես բոլոր նրանց հետ, որ քո շուրջն են լինելու։ Այն ազգերը, որ քեզ հետ են լինելու, կեր են դառնալու թևավորների ու բոլոր թռչունների համար։ Քեզ էլ կեր եմ դարձնելու անապատի բոլոր գազանների համար.
և մադիանացիների ձեռքը զորացավ Իսրայելի վրա։ Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար գոմեր շինեցին լեռներում, քարայրներում և ամրոցներում։
Իսրայելացիները տեսնելով, որ նեղվում են, թաքնվեցին քարայրներում, գոմերում, ժայռերի ծերպերում, խորխորատներում ու ջրհորներում։
Դավիթն այնտեղից գնաց և ապաստանեց Ոդողոմի քարայրում։ Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունը լսեցին և եկան այնտեղ՝ նրա մոտ։
Դավիթը բնակվեց անապատի մեջ, Մասերեթի կիրճերում. մնում էր Զիփ անապատի միգապատ լեռան վրա, մթին երկրում։ Սավուղն անընդհատ նրան էր որոնում, սակայն Տերը նրա ձեռքը չմատնեց Դավթին։
Իր հետ վերցնելով ողջ Իսրայելից հավաքված երեք հազար ընտիր մարդկանց՝ Սավուղը գնաց փնտրելու Դավթին ու նրա մարդկանց եղջերուների որսատեղիի Ելիմ կոչվող վայրի դիմաց։