բայց նրանք չարություն անեն իմ առաջ՝ ականջ չդնելով իմ ձայնին,- ես ևս կզղջամ այն բարիքների համար, որ ասացի, թե կանեմ նրանց։
ԵԶԵԿԻԵԼ 33:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ արդարն իր արդար ճանապարհից շեղվի և անիրավություններ կատարի, դրանց պատճառով էլ մեռնելու է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, նա դրա համար պիտի մեռնի։ |
բայց նրանք չարություն անեն իմ առաջ՝ ականջ չդնելով իմ ձայնին,- ես ևս կզղջամ այն բարիքների համար, որ ասացի, թե կանեմ նրանց։
Իսկ երբ արդարն իր արդարությունից շեղվի, անիրավություն գործի, անօրեն մարդու արած բոլոր անօրենությունների նման, նրա բոլոր արդար գործերը, որ կատարած կլինի, չեն հիշվելու։ Այն հանցանքների համար, որոնց մեջ նա ընկած կլինի, և այն մեղքերի համար, որ գործած կլինի,- դրանց մեջ էլ մեռնելու է։
Երբ արդարն իր արդար գործերից շեղվի ու հանցանքներ գործի, նրա գլխին տանջանքներ կբերեմ. ինքը կմեռնի, որովհետև իր արդար գործերը, որ կատարել է, չեն հիշվի։ Բայց քանի որ դու նրան չես զգուշացրել, նրա արյունը քեզնից կպահանջեմ։
Իսկ երբ մեղավորը հետ կանգնի իր անօրենությունից, իրավունք ու արդար գործ կատարի, դրա շնորհիվ ապրելու է։
Արդ, իմ արդարը պիտի ապրի հավատով։ Եվ եթե մեկը երկմտում է, իմ հոգին նրան չպիտի հավանի» (Ամբ. 2.3-4)։