ԵԶԵԿԻԵԼ 32:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ հսկաներն ասելու են քեզ. “Ե՛կ, իջի՛ր անդունդների խորքերը. դու ումի՞ց էիր լավ։ Իջի՛ր և հանգրվանի՛ր անթլփատների հետ, սրից խոցվածների մեջ”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեռելների աշխարհից զորավորների հզորները խոսելու են նրա մասին և նրա օգնողների հետ. իջել են, պառկել են անթլփատները՝ սրով սպանված։ |
Նրանց զորությունը վերածվելու է ծեծված վուշի խռիվի, իսկ նրանց գործերը՝ կրակի կայծերի, և անօրեններն ու մեղավորները այրվելու են միասին, և չի լինելու ոչ ոք, որ հանգցնի կրակը։
Ո՞ւմ հետ համեմատվեցիր զորությամբ, փառքով ու մեծությամբ՝ բերկրալից ծառերի մեջ։ Իջի՛ր, ցա՛ծ իջիր երկրի խորքը՝ քո բերկրալից դրախտի ծառերով հանդերձ, անթլփատ ննջեցյալների մեջ՝ սրով խոցվածների հետ։ Այսպես են լինելու նաև փարավոնն ու նրա զորքերի ողջ բազմությունը»,- ասում է Տերը՝ Աստված։
Նրանք ննջել են հավիտենապես ընկած հսկաների հետ, որոնք գերեզման էին իջել իրենց պատերազմական զենքերով. նրանց անիրավություններն էլ դրվել են նրանց ոսկորների վրա, որովհետև զարհուրեցրել էին հսկաներին իրենց կենդանության ժամանակ։