պատրոսոնիիմացիներին և քասղոնիիմացիներին, որոնցից սկիզբ առան փղշտացիներն ու կափթորիմացիները։
ԵԶԵԿԻԵԼ 29:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ եգիպտացիներին վերադարձնելու եմ գերությունից և նրանց բնակեցնելու եմ Պաթուրեսի երկրում, այն երկրում, որտեղից գերի էին քշվել։ Եվ այնտեղ գոյություն է ունենալու մի իշխանություն՝ ավելի խեղճ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հետ պիտի դարձնեմ Եգիպտոսի գերիներին և նրանց պիտի տանեմ Պաթուրեսի երկիրը՝ իրենց ծագման երկիրը, և նրանք այնտեղ մի խոնարհ թագավորություն կլինեն։ |
պատրոսոնիիմացիներին և քասղոնիիմացիներին, որոնցից սկիզբ առան փղշտացիներն ու կափթորիմացիները։
Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։
Տերը Երեմիայի միջոցով խոսեց բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին եգիպտացիների երկրում, գտնվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրես երկրում, ու ասաց.
Այն բոլոր տղամարդիկ, որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ են ծխում օտար աստվածներին, նաև այնտեղ եղած բոլոր կանանց մեծ բազմությունն ու ամբողջ ժողովուրդը, որ բնակվում էր եգիպտացիների երկրում, Պաթուրեսում, պատասխան տվեցին Երեմիային՝ ասելով.
Կործանելու եմ Պաթուրես երկիրը, կրակ եմ գցելու Տայանի վրա, վրեժխնդիր եմ լինելու դիոսպոլացիներից։
Կանցնեն նեղ ծովով և կխփեն ծովի ալիքներին. կցամաքեն գետերի բոլոր խորությունները, կկործանվի ասորեստանցիների ողջ հպարտությունը, և կվերանա եգիպտացիների իշխանությունը։