ԵԶԵԿԻԵԼ 27:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բիբլոսի ծերերն ու նրա իմաստունները, որ ապրում էին քո մեջ, նրանք են քեզ զորացրել քո խորհուրդների մեջ։ Ծովի բոլոր նավերն ու դրանց նավավարներն են քեզ առաջնորդել մինչև ծայրագույն արևմուտք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գեբաղի երեցներն ու նրա ճարտար մարդիկ քո մեջ էին, նավերիդ ճաքերը փակողներն էին, ծովի բոլոր նավերը և նրանց նավաստիները քո մեջ էին քո ապրանքների առևտուրն անելու համար։ |
և փղշտացիներից՝ ամբողջ Գաբա երկիրը և ամբողջ Լիբանանը՝ արևելքից, Ահերմոն լեռան ստորոտում գտնվող Գաղգաղայից մինչև Եմաթի մուտքը։
Եվ երկրի վաճառականները պիտի ողբան ու սգան նրա վրա, քանի որ նրանց ապրանքների հակերն այլևս ոչ ոք չի գնի։
քանի որ նրա կատաղի պոռնկության գինուց հարբեցին բոլոր ազգերը և երկրի թագավորները, որոնք պոռնկացան նրա հետ։ Եվ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխությունից»։