ԵԶԵԿԻԵԼ 27:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բասանի փայտից նավերիդ թիերն են պատրաստվել, փղոսկրից քո մեհյաններն են շինվել, քետիմացիների կղզիների շինանյութերից՝ անտառներով շրջապատված ապարանքներդ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո թիերը Բասանի կաղնիներից շինեցին. քո տախտակամածները փղոսկրով դրվագազարդեցին, Կիպրոսի ծովեզրի տոսախով շինեցին։ |
Մարգարեություն Տյուրոսի մասին։ Ողբացե՛ք, Կարքեդոնի՛ նավեր, քանզի կարքեդոնացիները կործանվեցին և այլևս չեն վերադառնա կիտացիների երկրից, ուր գերության քշվեցին։
Պիտի ասեն. «Էլ չշարունակենք թշնամանքը և չզրկենք Սիոնի կույս դստերը»։ Ոտքի՛ կանգնիր և ծովո՛վ անցիր։ Սակայն թեկուզև դիմես դեպի Կիտիս, այնտեղ էլ քեզ համար հանգիստ չի լինելու։
Արդ, անցե՛ք քետիմացիների կղզիներն ու նայե՛ք, մա՛րդ ուղարկեք նաև Կեդար ու լա՛վ տեղեկացեք, տեսեք՝ եղե՞լ է այդպիսի բան,
Ե՛լ դեպի Լիբանան ու գուժի՛ր, ձայնդ արձակի՛ր դեպի Բասան, աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետև քո բոլոր հոմանիները միասին խորտակվեցին։
Թող ողբան նոճիները, որովհետև մայրիները տապալվեցին, և մեծապես թշվառացան մեծամեծները։ Ողբացե՛ք, Բասանի՛ կաղնիներ, որովհետև քանդվեց ծառախիտ անտառը։
Այնտեղից դուրս եկան ու գնացին Բասան տանող ճանապարհով։ Եվ Բասանի Օվգ թագավորը Եդրայինում նրանց դեմ պատերազմի ելավ իր ողջ ժողովրդով։
Կիտացիները կգան ու կչարչարեն Ասուրին ու կչարչարեն եբրայեցիներին, բայց իրենք էլ գլխովին կկորչեն»։