Քուշի որդիներն են Սաբան, Եվիլան, Սաբաթան, Ռեգման և Սաբակաթան։ Ռեգմայի որդիներն են Սաբան և Հուդադանը։
ԵԶԵԿԻԵԼ 27:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դեդանացիները քո այն վաճառականներն են, որ ընտիր կառքեր են մատակարարել քեզ՝ ջորիներով հանդերձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դեդանը քեզ հետ վաճառականություն էր անում կառքերի պաստառակալներով։ |
Քուշի որդիներն են Սաբան, Եվիլան, Սաբաթան, Ռեգման և Սաբակաթան։ Ռեգմայի որդիներն են Սաբան և Հուդադանը։
Հեկտանը ծնեց Սաբային, Թեմանին և Դադանին։ Դադանի որդիներն էին Ռագուելը, Նաբդեելը, Ասուրիիմը, Ղատուսիիմը և Ղովոմիմը։
այդ պատճառով Ամենակալ Տերն այսպես է ասում. ձեռքս պարզելու եմ Եդովմի դեմ, նրա միջից ոչնչացնելու եմ մարդ ու անասուն և այն անապատի եմ վերածելու, իսկ ովքեր Թեմանից փախուստի են դիմել, սրից են ընկնելու։
Ռոդոսցիներն են քեզ հետ առևտուր արել. կղզիներից փղոսկրյա ժանիքներով աշխուժացրել են քո առևտուրը, դու էլ եկող-գնացող մարդկանց վճարել ես։
Դանը և Հավանը Մեոզենից են գինի մատակարարել քեզ՝ քո շուկաներին, Ասեղից են մատակարարել կռածո երկաթ, պատրաստի անիվներ՝ քո շուկաներին։
Սաբան, Դեդան, կարկեդոնացիների վաճառականներն ու նրա բոլոր ավանները քեզ ասելու են. “Արշավում-գալիս ես ավար առնելու համար, հավաքել ես բազմությունդ՝ արծաթն ու ոսկին վերցնելու, ունեցվածքները գերեվարելու, մեծ կողոպուտ կատարելու համար”։