Երուսաղեմում նա մեծ վարպետությամբ սարքված մեքենաներ պատրաստել տվեց, որպեսզի պարիսպների ու անկյունների վրա դրվելով՝ նետեր ու հսկա քարեր արձակեն։ Նրա ռազմական պատրաստության մասին լսեցին հեռավոր տեղերում, որովհետև նա սքանչելիորեն օգնություն գտավ, մինչև որ հզորացավ։
Նրա հեծյալների բազմությունից առաջացած փոշին ծածկելու է քեզ. հեծյալների և նրանց անիվների ու կառքերի ձայնից դղրդալու են պարիսպներդ, երբ նա ներս մտնի քո դարպասներից, ինչպես մեկը դաշտից քաղաք է մտնում։
Նա քո դուստրերին բնակավայրից դուրս սրով կոտորելու է, շուրջդ պահակություն է հաստատելու, փոս փորելու, պատնեշ ու ռազմական ամրոցներ է կանգնեցնելու, իր գեղարդները քո ուղղությամբ է պահելու,