Դրա համար էլ,- ասում է Տերը,- օրեր են գալու, երբ Ռաբբաթում ամովնացիներին գույժ պիտի տամ քաղաքների մասին, որոնք անապատի պիտի վերածվեն ու անհետանան, նրանց բագինները հրով պիտի այրվեն, և Իսրայելը պիտի ստանա իր իշխանությունը,- ասում է Տերը։
ԵԶԵԿԻԵԼ 26:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նրա դուստրերը բնակավայրից դուրս սրով են սպանվելու։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և նրա դուստր քաղաքները, որոնք դաշտում են, սրով պիտի սպանվեն, ու պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։ |
Դրա համար էլ,- ասում է Տերը,- օրեր են գալու, երբ Ռաբբաթում ամովնացիներին գույժ պիտի տամ քաղաքների մասին, որոնք անապատի պիտի վերածվեն ու անհետանան, նրանց բագինները հրով պիտի այրվեն, և Իսրայելը պիտի ստանա իր իշխանությունը,- ասում է Տերը։
Ձեր ավագ քույրը Սամարիան է, որ իր դուստրերի հետ բնակվում է քո ձախ կողմում, իսկ կրտսեր քույրը՝ Սոդոմը, որ իր դուստրերի հետ բնակվում է քո աջ կողմում։
Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- Սոդոմը՝ քո քույրը, ու նրա դուստրերն ավելին արեցին, քան դու և քո դուստրերը։
Նրանց իրենց նախկին վիճակին կվերահաստատեմ՝ Սոդոմին ու նրա դուստրերին՝ իրենց նախկին վիճակին, Սամարիային ու նրա դուստրերին՝ իրենց նախկին վիճակին. քեզ էլ քո նախկին վիճակին կվերահաստատեմ նրանց մեջ,
Եդովմից Իսրայելի իմ ժողովրդի միջոցով եմ վրեժխնդիր լինելու. Եդովմի հետ վարվելու են իմ բարկության ու զայրույթի համեմատ։ Ու կճանաչեն իմ վրեժխնդրությունը”»,- ասում է Ամենակալ Տերը։
ու նրանցից վրեժխնդիր եմ լինելու մեծամեծ կշտամբանքներով ու զայրույթով։ Ու կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը, երբ նրանցից վրեժխնդիր լինեմ”»։
Ամովնացիների քաղաքը տալու եմ ուղտերին՝ արածելու, իսկ ամովնացիներին՝ արածող հոտերին։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը։
այդ պատճառով ահա ես ձեռքս քո դեմ եմ պարզելու և քեզ ավար եմ դարձնելու ազգերի մեջ։ Քեզ ոչնչացնելու եմ ժողովուրդների միջից, քեզ հաստատապես կորստյան եմ մատնելու երկրների միջից։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը”»։
Նա քո դուստրերին բնակավայրից դուրս սրով կոտորելու է, շուրջդ պահակություն է հաստատելու, փոս փորելու, պատնեշ ու ռազմական ամրոցներ է կանգնեցնելու, իր գեղարդները քո ուղղությամբ է պահելու,