ԵԶԵԿԻԵԼ 23:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ոողան իր պոռնկությունը տարածեց նրանց վրա, Ասորեստանի բոլոր ընտրյալ որդիների վրա, բոլոր նրանց վրա, որոնց հետևից գնացել էր իր բոլոր խորհուրդներով, ու պղծվեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա իր պոռնկությունն ընծայեց նրանց՝ Ասորեստանի բոլոր ընտիր որդիներին, և իրեն պղծեց նրանց բոլոր կուռքերով, որոնց սիրահարվել էր։ |
“Եվ դու քո գեղեցկության պանծանքով վստահ եղար, հոմանիներիդ հետ պոռնկացար և պոռնկությունդ տարածեցիր բոլոր այն անցորդների վրա, որոնց այդպիսի բան չէր պատահել։
Եվ նրանց ասացի. “Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից թող դե՛ն նետի. եգիպտացիների ընթացքով մի՛ պղծվեք։ Ես եմ ձեր Տերը՝ Աստված”։
Ես ճանաչեցի Եփրեմին, և Իսրայելն ինձնից հեռու չէ, քանի որ Եփրեմն այժմ պոռնկացել է, և Իսրայելը պղծվել է»։