ԵԶԵԿԻԵԼ 23:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քամելու ես ցմրուր։ Մազերդ ես փետելու և կրծքերդ պատառոտելու։ Տոներն ու ամսագլուխներն էլ վերացնելու եմ քեզնից. այդ ե՛ս խոսեցի”,- ասում է Ամենակալ Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ դու պիտի խմես այն ու քամես և նրա բեկորները պիտի կրծես. ստինքներդ պատառոտես, որովհետև ե՛ս եմ խոսել»,- ասում է Տեր Աստված։ |
Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, Երուսաղե՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկության բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։
Պիտի դիմանա՞ քո սիրտը, պիտի զորանա՞ն քո ձեռքերն այն օրերին, երբ այդպես վարվեմ քեզ հետ։ Ես՝ Տերս եմ ասում և անելու եմ։
իրենց մանկության հասակում պոռնկացան Եգիպտոսում։ Այնտեղ նրանց ստինքները թուլացան-կախվեցին, այնտեղ նրանք զրկվեցին իրենց կուսությունից։
Եգիպտացիների երկրից բերած իր պոռնկությունը չթողեց նա, որովհետև նրանց հետ պղծվում էր իր մանկությունից ի վեր. նրանք էին կուսությունից զրկել նրան, իրենց պոռնկությունը թափել նրա վրա։
Որչափ փառավորեց իրեն և ապրեց զեխությամբ, այդչափ դրան սո՛ւգ ու տանջա՛նք հատուցեք, քանի որ իր սրտում ասում էր. «Միշտ նստած կմնամ իբրև թագուհի և երբեք այրի չեմ դառնա ու սուգ չեմ տեսնի»։