ԵԶԵԿԻԵԼ 23:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աչք գցեցիր քաղդեացիների վրա, որոնց անդամներն էշերի ու ձիերի անդամների նման էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա սիրահարվեց իր տարփածուներին, որոնց անդամները էշի անդամների պես էին, իսկ սերմնացայտումը՝ ձիերի սերմնացայտում։ |
վերցրիր տղաներիդ ու դուստրերիդ, որոնց ինձ համար էիր ծնել, սպանեցիր ու նրանց զոհ մատուցեցիր։ Իբր թե քիչ համարեցիր այդ պոռնկությունը,
Պոռնկացար նաև քեզ սահմանակից Եգիպտոսի որդիների հետ, պոռնկացար բազմիցս, որպեսզի ինձ բարկացնես։
Սակայն նրա դեմ պիտի ապստամբի՝ սուրհանդակներ ուղարկելով Եգիպտոս, որպեսզի իրեն ձիեր ու բազում զորք տան։ Բայց արդյոք հաջողությո՞ւն է ունենալու։ Արդյոք փրկվելո՞ւ է նա, ով այսպիսի հակառակ բաներ է անում և դրժում ուխտը։ Արդյոք փրկվելո՞ւ է։
և իր նայվածքով նրանց վրա աչք դրեց, նրանց մոտ՝ քաղդեացիների երկիրը, սուրհանդակներ ուղարկեց։
Բայց դու պոռնկությունդ սաստկացրիր, այնքան որ հիշեցնում էիր մանկությանդ օրերը, երբ Եգիպտոսում պոռնկություն էիր անում։
Այս է նրա մաքրվելու մասին օրենքը, որի մարմնից սերմ է ծորում կամ թե սերմի ծորումից մարմինը հյուծվում է. իր մարմնից ծորում լինելու և ծորումից մարմինը հյուծվելու բոլոր օրերն անմաքրության շրջան թող համարվեն նրա համար։ Դա մարմնի անմաքրություն է։