ԵԶԵԿԻԵԼ 22:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. |
Ինչպե՜ս պոռնիկ դարձավ հավատարիմ Սիոն քաղաքը, որը լի էր ողջամտությամբ, որտեղ արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները։
Քո կրած հարվածների համար ի՞նչ ես աղաղակ բարձրացնում։ Բայց ես քեզ չեմ ոչնչացնելու։ Բուռն են քո ցավերը. դրանք սաստկացան քո բազում անօրենությունների պատճառով, դրանք քո մեղքերի հետևանքն են։
Արդ, ես անիրավությունը մյուս անիրավությունների վրա եմ բարդելու։ Դա այդպես չի մնալու, մինչև որ գա նա, ում վայել է, և ես տալու եմ նրա ձեռքը”»։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, եթե դատելու ես, դատի՛ր արյունահեղության քաղաքը և խայտառակի՛ր նրա բոլոր անօրենությունները։