Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 21:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Արդ, ես անիրավությունը մյուս անիրավությունների վրա եմ բարդելու։ Դա այդպես չի մնալու, մինչև որ գա նա, ում վայել է, և ես տալու եմ նրա ձեռքը”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Հրո ճարակ պիտի լինես դու, քո արյունը երկրի մեջտեղում պիտի լինի, և դու չպիտի հիշվես, որովհետև Տերը՝ ես եմ խոսում"”»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 21:32
15 Խաչաձեւ Հղումներ  

Կեդեմի որդիներին էլ, ամովնացիների հետ, տվել եմ նրան՝ որպես ժառանգություն, որպեսզի ամովնացիների հիշատակն ազգերի մեջ չմնա։


Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։


Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։


Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի։


Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։


Դու էլ, Իսրայելի պիղծ ու անօրե՛ն իշխան, որի օրը հասել է՝ անիրավության ժամանակի վերջը,-


Աստված մարդու նման չէ, որ խաբի, և ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնա։ Ասաց և չի՞ անի, Խոստացավ և չի՞ մնա իր խոսքին։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


այդ պատճառով ահա ես ձեռքս քո դեմ եմ պարզելու և քեզ ավար եմ դարձնելու ազգերի մեջ։ Քեզ ոչնչացնելու եմ ժողովուրդների միջից, քեզ հաստատապես կորստյան եմ մատնելու երկրների միջից։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը”»։


Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։


«Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի տո՛ւն, Հուդայի հազարավորների մեջ սակավաթիվ ես լինելու. ինձ համար քեզնից պիտի ելնի մեկը՝ Իսրայելի իշխան լինելու, և նրա ելքն աշխարհի օրերի սկզբից է։


Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ