Դրա համար էլ ասացի. «Թո՛ւյլ տվեք ինձ՝ դառնորեն լաց լինեմ, մի՛ աշխատեք ինձ մխիթարել իմ ժողովրդի դստեր կործանման առիթով»։
ԵԶԵԿԻԵԼ 21:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մեջքդ խոնարհած՝ հեծեծի՛ր, ցավագի՛ն հեծեծիր նրանց առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց այն տրվեց հղկվելու՝ ձեռքով բռնելու համար. այդ սուրը սրվել է ու հղկվել սպանողի ձեռքում դրվելու համար։ |
Դրա համար էլ ասացի. «Թո՛ւյլ տվեք ինձ՝ դառնորեն լաց լինեմ, մի՛ աշխատեք ինձ մխիթարել իմ ժողովրդի դստեր կործանման առիթով»։
և Տիրոջ օրն աշխարհի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ կողմից խոցվածներ պիտի ընկնեն։ Նրանք կոծի չեն արժանանալու, չեն հավաքվելու, աղբի նման թափված են մնալու դաշտի երեսին։
ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։
Եվ ամեն մարդ կիմանա, որ ես՝ Տերս եմ մերկացրել սուրս իր պատյանից, ու հետ՝ իր տեղը չի դրվելու։
Եվ եթե քեզ հարցնեն՝ “Ինչո՞ւ ես հեծեծում”, կասես. “Որովհետև մի բոթ լսեցի, և այն վրա է հասնելու. ամեն սիրտ կոտրվելու է, ամեն ձեռք՝ թուլանալու, ամեն մարմին՝ չորանալու, ամեն շունչ՝ կտրվելու, ամեն ազդր՝ խոնավությամբ աղտոտվելու։ Ահա վրա է հասնում և լինելու է”»,- ասում է Տերը՝ Ամենակալ Աստված։
Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր, ձեռքերով ծա՛փ զարկիր։ Դու էլ երկրո՛րդ սուրը վերցրու, որովհետև երրորդ սուրը խոցվածների համար է լինելու. սուրը խոցվածների վրա է ծանրացել և նրանց զարհուրեցնելու է,