Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 20:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սակայն աչքս նրանց խնայեց, այնպես որ նրանց չջնջեցի և անապատում նրանց վերջը չտվեցի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց իմ աչքը խնայեց նրանց, որ նրանց չոչնչացնեմ, և նրանց չբնաջնջեցի անապատում։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 20:17
11 Խաչաձեւ Հղումներ  

դու քո բազում գթության և ողորմության պատճառով չլքեցիր և չցրեցիր նրանց անապատում և նրանցից չհեռացրիր ամպի սյունը, որ առաջնորդում էր նրանց ցերեկը, և ոչ էլ հրի սյունը, որ գիշերը լուսավորում էր նրանց ճանապարհը, որով գնում էին։


Այսպես է ասում Տերը. «Ավերվելու է համայն երկիրը, բայց ես չեմ բերելու նրա վախճանը։


Բայց այն օրն էլ,- ասում է Տերը՝ քո Աստվածը,- ձեզ ձեր վախճանին չեմ հասցնելու.


Մինչ ես մարգարեանում էի, Բանիայի որդի Փաղտիան մեռավ։ Երեսս ի վայր ընկա ու բարձրաձայն աղաղակեցի՝ ասելով. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Ամենակա՛լ Տեր, Իսրայելի մնացորդները վախճանին հասցրիր»։


Դա արեցի, որպեսզի իմ անունը երբեք չպղծվի այն ազգերի առաջ, որոնց միջից նրանց դուրս բերեցի նրանց առջև։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, կասես. Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իսրայելացիների երկրի վախճանը հասել է, երկրի չորս կողմերի վախճան էլ հասել է.


Ես էլ դրանց հետ բարկությամբ եմ վարվելու. աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ։ Ականջիս գոռան էլ, նրանց չեմ լսելու»։


Արդ, աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ, այլ ըստ իրենց բռնած ճանապարհի էլ իրենց գլխին եմ բերելու»։


Դավիթը Սավուղին ասաց. «Ինչո՞ւ ես մարդկանց խոսքին հավատում, որ ասում են, թե՝ “Դավիթն ուզում է սպանել քեզ”։