Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 18:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բայց այն մարդը, որ արդար է, օրենքներն ու արդարությունն է գործադրում,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եթե մի մարդ արդար է և իրավունք ու արդարություն գործի,

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 18:5
18 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։


Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։


Եթե դու մայրի փայտից կերտված քո հոր այս տան մեջ զայրացար, ի՛նչ է, կարծում ես թագավորելո՞ւ ես։ Թող ո՛չ ուտեն, ո՛չ խմեն, որովհետև իրավունքը, արդարությունն ու բարությունը չճանաչեցին,


Եթե իսկապես ուղղեք ձեր ընթացքն ու վարքը, եթե այր մարդու և նրա ընկերոջ միջև օրենք ու արդարություն պահեք,


որովհետև բոլորի հոգիներն էլ իմն են՝ ինչպես հորը, այնպես էլ որդունը. ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի։


լեռների վրա զոհաբերվածից չի ուտում, Իսրայելի տան կուռքերին աչք չի գցում, իր մերձավորի կնոջը չի պղծում, իր կնոջն էլ դաշտանի ժամանակ չի մերձենում,


Իսկ երբ ես ամբարիշտին ասեմ՝ հաստատ մեռնելու ես, բայց նա հետ կանգնի իր մեղքերից, իրավունք և արդար գործ կատարի,


Ինչպես որ գիտեք, նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։


Եթե նրա պատվիրանները պահենք, դրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան։


Որդյակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ նա է արդար։


Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները։ Նրանք իշխանություն ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով։