Տերը բարկացել էր Երուսաղեմի ու Հուդայի երկրի վրա այն աստիճան, որ Տերը նրանցից երես թեքեց։ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դեմ։
ԵԶԵԿԻԵԼ 17:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա երևաց մի ուրիշ մեծ արծիվ՝ մեծաթև ու բազմամագիլ։ Եվ ահա այս որթատունկը սրան փաթաթվեց, արմատները սրա կողմը ձգվեցին, ճյուղերն էլ՝ սրա տակ, որպեսզի ջրի նրան այն մարգերից, որտեղ տնկվել էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի մեծ արծիվ ևս կար՝ մեծաթև ու փետրալից։ Եվ ահա այս որթատունկն իր ցանված ածուից իր արմատները թեքեց նրա կողմը, ոստերը դեպի նա արձակեց, որ նա իրեն ոռոգի։ |
Տերը բարկացել էր Երուսաղեմի ու Հուդայի երկրի վրա այն աստիճան, որ Տերը նրանցից երես թեքեց։ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դեմ։
Նրանց հետ կար երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր հոգուց բաղկացած պատերազմող զորք։ Սրանք էին, որ մեծ զորությամբ պատերազմելով՝ օգնում էին արքային թշնամիների դեմ։
Սակայն նրա դեմ պիտի ապստամբի՝ սուրհանդակներ ուղարկելով Եգիպտոս, որպեսզի իրեն ձիեր ու բազում զորք տան։ Բայց արդյոք հաջողությո՞ւն է ունենալու։ Արդյոք փրկվելո՞ւ է նա, ով այսպիսի հակառակ բաներ է անում և դրժում ուխտը։ Արդյոք փրկվելո՞ւ է։
Բուսնեց և ցածր ու փոքր որթատունկ դարձավ, որի ոստերը ձգվեցին դեպի վեր, իսկ արմատները տարածվեցին իր տակ։ Նա փարթամ որթատունկ դարձավ, ողկույզներ տվեց, շիվերն արձակեց։
Գեղեցիկ դաշտում՝ առատ ջրի մոտ, պիտի փարթամանար՝ ոստեր արձակելու, պտղաբերելու և մեծ որթատունկ դառնալու համար”։
Ջուրը նրան սնուցել էր. խորքային ջրերը նրան բարձրացրել էին, նրա գետերն էին բերել իր տունկերի շուրջը, իր ջրանցքներն էին տարածել դաշտի բոլոր ծառերի ուղղությամբ։