Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Նրանց հետ կար երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր հոգուց բաղկացած պատերազմող զորք։ Սրանք էին, որ մեծ զորությամբ պատերազմելով՝ օգնում էին արքային թշնամիների դեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Նրանց ձեռքի տակ կար երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր զինվոր՝ մեծ զորությամբ պատերազմողներ, որոնք թագավորին օգնում էին թշնամու դեմ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:13
9 Խաչաձեւ Հղումներ  

Ռոբովամը եկավ Երուսաղեմ, Հուդայի ու Բենիամինի տներից հավաքեց պատերազմելու ընդունակ հարյուր ութսուն հազար երիտասարդներ և պատերազմեց Իսրայելի դեմ, որ թագավորությունն իրեն վերադարձնի։


Երբ Ռոբովամի թագավորությունը հաստատուն դարձավ ու հզորացավ, նա և նրա հետ նաև բոլոր իսրայելացիներն անտեսեցին Տիրոջ պատվիրանները։


Աբիան պատերազմի պատրաստվեց հզոր մարտիկներով՝ չորս հարյուր հազար զորեղ մարդկանցով։ Հերոբովամը նրա դեմ պատերազմի ելավ ութ հարյուր հազար հզոր, քաջազուն ռազմիկներով։


Նա ասաց Հուդայի երկրի մարդկանց. «Եկե՛ք վերակառուցենք այս քաղաքները, պարիսպներ, աշտարակներ, դարպասներ ու նիգեր դնենք, որ տիրենք երկրին, քանզի, ինչպես մենք Տիրոջը՝ մեր Աստծուն, փնտրեցինք, այնպես էլ նա մեզ փնտրեց և բոլոր կողմերից հանգստություն պարգևեց ու հաջողություն տվեց մեզ»։


Ասան Հուդայի երկրում վահաններ ու նիզակներ կրող զորք ունեցավ, երեք հարյուր հազար, իսկ Բենիամինի երկրում՝ երկու հարյուր վաթսուն հազար ասպարավորներ ու աղեղնավորներ։ Նրանք բոլորը հզոր պատերազմողներ էին։


Ամասիան հավաքեց Հուդայի տան մարդկանց և նրանց ազգատոհմերի համեմատ հազարապետներ ու հարյուրապետներ նշանակեց Հուդայի ամբողջ երկրում ու Երուսաղեմում։ Նա քսան և ավելի բարձր տարիք ունեցող մարդկանց հաշվառում կատարեց և տեսավ, որ նրանք նիզակ ու ասպար բռնելու ընդունակ երեք հարյուր հազար զորավոր պատերազմողներ են։


Քաջ պատերազմողների մեջ տոհմապետների ամբողջ թիվը երկու հազար վեց հարյուր էր։


Ոզիասն ամբողջ զորքի համար պատրաստել տվեց վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ և քարանետ պարսատիկներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ