ԵԶԵԿԻԵԼ 11:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ սթափվեցի այն տեսիլքից, որ տեսել էի, ու գերիների առաջ խոսեցի այն բոլոր բաների մասին, որ Տերն ինձ ցույց էր տվել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես տարագերիներին ասացի այն ամենը, որ Տերն ինձ ցույց էր տվել։ |
Նրանց հետ այս բաները կխոսես. արդյո՞ք կլսեն կամ կսարսափեն, քանի որ դառնացնող ժողովուրդ են։
«Մարդո՛ւ որդի, քեզ դետ կարգեցի Իսրայելի տանը. ինձնից պատգամներ կլսես և նրանց կսպառնաս իմ անունից։
Ու երբ քեզ հետ խոսեմ, կբացեմ քո բերանը, և դու նրանց կասես. “Այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Աստված”։ Ով լսելու է, թող լսի, իսկ ով արհամարհելու է, թող արհամարհի, քանի որ նրանք դառնացնող ժողովուրդ են»։
Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, դու գնա՛ ու մտի՛ր Իսրայելի տուն. նրանց իմ պատգամները կհաղորդես,