ԵԶԵԿԻԵԼ 10:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ քերովբեները գնում էին, իրենց չորս կողմերն էին գնում ու հետ չէին դառնում, որովհետև ո՛ր կողմը նայում էր առջևի գնացողը, նրա հետևից էլ ընթանում էին, և գնալիս հետ չէին դառնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ գնում էին, դեպի չորս կողմն էին գնում, չէին դառնում գնալիս, որովհետև այն կողմը, ուր նրանց գլուխն էր ուղղված, նրա հետևում էին. նրանք չէին դառնում գնալիս։ |
Որ կողմն ընթանում էին ամպն ու հողմը, կենդանի էակներն էլ գնում էին, և անիվները նրանց հետ բարձրանում էին, որովհետև այդ անիվների մեջ կենդանի ոգի կար։
Նրանց թևերի տակ, նրանց չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային։ Նրանք չորսն էլ երեսներ ու թևեր ունեին։ Նրանք խառնված թևակցում էին միմյանց։
Սրանք այն դեմքերն էին, որոնց ես տեսել էի Իսրայելի Աստծու փառքի ներքո՝ Քոբար գետի ափին, նույն տեսքը և նույն քերովբեները. յուրաքանչյուրն իր դեմքի ուղղությամբ էր ընթանում։