Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Գնալիս երեսները հետ չէին դարձնում. յուրաքանչյուրն իր դեմքի ուղղությամբ էր գնում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մեկի թևերը կպած էին մյուսինին. երբ գնում էին, չէին դառնում. ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 1:9
9 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք իրենց դեմքերի չորս ուղղությամբ էլ գնում էին ու հետ չէին դառնում իրենց թիկունքով։


Եվ երբ քերովբեները գնում էին, իրենց չորս կողմերն էին գնում ու հետ չէին դառնում, որովհետև ո՛ր կողմը նայում էր առջևի գնացողը, նրա հետևից էլ ընթանում էին, և գնալիս հետ չէին դառնում։


Սրանք այն դեմքերն էին, որոնց ես տեսել էի Իսրայելի Աստծու փառքի ներքո՝ Քոբար գետի ափին, նույն տեսքը և նույն քերովբեները. յուրաքանչյուրն իր դեմքի ուղղությամբ էր ընթանում։


Եվ երբ աշխարհից նրա վերանալու օրերը լրանում էին, հաստատապես որոշեց գնալ Երուսաղեմ։


Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, որ իր ձեռքը մաճի վրա է դնում և հետ նայում, հարմար չէ Աստծու արքայությանը»։


Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով։