Նրանց գլխավերևում գտնվող երկնակամարից է՛լ ավելի վեր, իբրև շափյուղա ակ՝ գահի պես մի բան կար, իսկ գահի վրա՝ մարդու կերպարանքով մեկը։
ԵԶԵԿԻԵԼ 1:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա մեջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային։ Եվ այս էր նրանց տեսքը. նրանք մարդկային կերպարանք ունեին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրա մեջ կային չորս կենդանի էակների նմանություններ։ Եվ այս էր նրանց տեսքը. նրանք մարդու նմանություն ունեին։ |
Նրանց գլխավերևում գտնվող երկնակամարից է՛լ ավելի վեր, իբրև շափյուղա ակ՝ գահի պես մի բան կար, իսկ գահի վրա՝ մարդու կերպարանքով մեկը։
Երբ քերովբեները կանգ էին առնում, անիվներն էլ կանգ էին առնում, իսկ երբ քերովբեները վեր էին բարձրանում, անիվներն էլ նրանց հետ վեր էին բարձրանում, որովհետև նրանց մեջ կենդանի հոգի կար։
Սա այն կենդանի էակն էր, որին ես տեսել էի Քոբար գետի ափին՝ Իսրայելի Աստծու ներքո, ու իմացա, որ դրանք քերովբեներ են։
Եվ չորս կենդանիների միջից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Մի կապիճ ցորեն՝ մեկ դենարի, և երեք կապիճ գարի՝ մեկ դենարի. ձեթ ու գինուն վնաս չտաս»։