Երբ Դավիթը հետ դարձավ իր ընտանիքին ողջունելու, նրան ընդառաջ ելավ Մեղքողը՝ Սավուղի դուստրը, ողջունեց և ասաց. «Վայե՞լ էր Իսրայելի արքային, որ այսօր իր աղախինների ու ծառաների առաջ մերկացավ, ինչպես մերկանում են պարողները»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և նրան Բահաղ Բերիթի տնից յոթանասուն արծաթ տվեցին։ Դրանցով Աբիմելեքը սրիկա և ահարկու մարդիկ վարձեց, որոնք գնացին նրա հետևից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Բահաղ-Բերիթի տնից յոթանասուն կտոր արծաթ տվին նրան. Աբիմելեքը դրանցով դատարկապորտ ու սրիկա մարդիկ վարձեց, և նրանք գնացին նրա ետևից։ |
Երբ Դավիթը հետ դարձավ իր ընտանիքին ողջունելու, նրան ընդառաջ ելավ Մեղքողը՝ Սավուղի դուստրը, ողջունեց և ասաց. «Վայե՞լ էր Իսրայելի արքային, որ այսօր իր աղախինների ու ծառաների առաջ մերկացավ, ինչպես մերկանում են պարողները»։
Նրա մոտ հավաքվեցին չար և անօրեն մարդիկ և ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին։ Ռոբովամը դեռ երիտասարդ էր, երկչոտ սիրտ ուներ և նրա դեմ չելավ։
Նրա մարգարեներն այսակիր են, արհամարհող, նրա քահանաները պղծում են սրբություններն ու մեղանչում օրենքի դեմ։
Իսկ հրեաները նախանձեցին և վերցնելով գռեհիկ, անօրեն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին ու քաղաքը հուզեցին։ Նրանք, Յասոնի տան առաջ կուտակվելով, ուզում էին Պողոսին և Շիղային հրապարակ տանել։
Հեփթայեն հեռացավ իր եղբայրներից և բնակվեց Տովբ երկրում։ Հեփթայեի մոտ հավաքվում էին ավազակաբարո մարդիկ և շրջում էին նրա հետ։
Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները նորից պաշտեցին Բահաղի կուռքերին և Բահաղ Բերիթին իրենց աստվածը համարեցին։
Նրանք դուրս եկան դաշտերը, քաղեցին իրենց այգիների խաղողը, տրորեցին հնձաններում, պար բռնեցին, մտան իրենց աստծու տունը, կերան, խմեցին և անիծեցին Աբիմելեքին։
Նրա մոտ հավաքվեցին բոլոր տառապյալները, բոլոր պարտապաններն ու դժգոհները, և նա նրանց առաջնորդը դարձավ։ Նրա մոտ չորս հարյուրի չափ մարդ հավաքվեց։