Դուք չէ, որ այնտեղ պիտի պատերազմեք. իմացե՛ք ու կտեսնեք ձեզ հետ եղող Տիրոջ փրկությունը։ Հուդա՛ և Երուսաղե՛մ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք՝ վաղը նրանց դեմ ելնելու, քանի որ Տերը ձեզ հետ է»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ գիշեր Տերը նրան ասաց. «Շտապ վե՛ր կաց և այստեղից իջի՛ր թշնամու բանակատեղի, որովհետև նրան քո ձեռքը մատնեցի. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն գիշեր Տերը նրան ասաց. «Վե՛ր կաց, իջի՛ր բանակը, որովհետև նրանց քո ձեռքն եմ մատնել։ |
Դուք չէ, որ այնտեղ պիտի պատերազմեք. իմացե՛ք ու կտեսնեք ձեզ հետ եղող Տիրոջ փրկությունը։ Հուդա՛ և Երուսաղե՛մ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք՝ վաղը նրանց դեմ ելնելու, քանի որ Տերը ձեզ հետ է»։
Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։
Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ նրան սպանելու համար»։
Տերը Հեսուին ասաց. «Չվախենաս նրանցից, որովհետև նրանց քո ձեռքն եմ մատնելու, և նրանցից ոչ ոք չի փրկվի ձեզանից»։
Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, քանի որ վաղը այս ժամին ես նրանց բոլորին փախուստի պիտի մատնեմ Իսրայելի որդիների առաջ. նրանց ձիերին ջղակտոր կանես, նրանց կառքերը հրով կայրես»։
Նրանք ասացին Հեսուին. «Տերը՝ Աստված, այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։
Նրա առաջ այդ օրերին Ահարոնի որդի Եղիազարի որդի Փենեեսն էր կանգնում։ Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը և ասացին. «Նորից մեր եղբայր Բենիամինի որդիների դեմ պատերազմելու դուրս գա՞նք, թե՞ դադարեցնենք»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք, վաղը նրանց կմատնեմ ձեր ձեռքը»։
Տիրոջ հոգին նրա մեջ եղավ, և դատեց Իսրայելին։ Նա պատերազմի դուրս եկավ Քուսարսաթեմի դեմ, և Տերը նրա ձեռքը մատնեց ասորեստանցիների Քուսարսաթեմ արքային, և նրա ձեռքը զորացավ Քուսարսաթեմի վրա։
Նա ասաց նրանց. «Իջե՛ք իմ հետևից, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեր թշնամի մովաբացիներին մեր ձեռքը մատնեց»։ Նրանք իջան նրա հետևից ու նախ գրավեցին դեպի Մովաբ տանող Հորդանան գետի անցումները և ոչ մի մարդու թույլ չտվեցին անցնել։
Եվ նրանք ժողովրդի պաշարն ու նրանց եղջերափողերն իրենց ձեռքն առան, և Գեդեոնն Իսրայելի բոլոր մարդկանց իրենց բնակության տեղն արձակեց և միայն այն երեք հարյուր մարդկանց պահեց։ Մադիամի բանակը նրանից ներքև՝ հովտում էր։
Հովնաթանն ասաց. «Ահավասիկ մենք ուղղվում ենք այդ մարդկանց կողմը. մագլցելով կգնանք նրանց մոտ։
Դավիթը երկրորդ անգամ հարցրեց Տիրոջը, և Տերը նրան պատասխան տվեց՝ ասելով. «Վեր կաց գնա՛ Կեիլա, քանի որ ես այլազգիներին քո ձեռքն եմ մատնելու»։