13 Գիշերային արհավիրքներն ու դղրդյունները ահ են գցել մարդկանց սրտում.
13 Գիշերվա տեսիլքների՝ խռովահույզ մտածումների մեջ, երբ մարդկանց վրա խոր քուն իջնի,
Երբ արևը մայր մտնելու մոտ էր, Աբրամի վրա թմրություն իջավ, և ահա խավարի սարսափը համակեց նրան։
Եվ Տերը՝ Աստված, թմրություն բերեց Ադամի վրա, և նա նիրհեց։ Ապա հանեց նրա կողոսկրերից մեկը և այդ տեղը լցրեց մսով։
Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։
Այնտեղ Աստված գիշերը երազի մեջ խոսեց Իսրայելի հետ և ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Նա հարցրեց. «Ո՞վ ես»։
Գիշերը երազում Աստված երևաց Լաբան Ասորուն ու ասաց նրան. «Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես»։
Երազ տեսավ. ահա երկրի վրա հաստատված մի սանդուղք, որի ծայրը հասնում էր մինչև երկինք, և Աստծու հրեշտակները ելնում-իջնում էին դրա վրայով։
Գիշերը Աստված երազում երևաց Աբիմելեքին և ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա ամուսին ունեցող կին է»։
դողումն ու սոսկումն են պատել ինձ և սաստիկ ցնցել ոսկորներն իմ։