Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա զորքն իջեցրեց ջրի մոտ, և Տերը Գեդեոնին ասաց. «Ովքեր շան նման լեզվով խմեն այդ ջրից, նրանց առանձին կկանգնեցնես, իսկ ովքեր խմելու համար իրենց ծնկների վրա կռանան, նրանց էլ առանձին կկանգնեցնես»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա ժողովրդին իջեցրեց ջրի մոտ. և Տերը Գեդեոնին ասաց. «Ով որ շան լակելու պես ջուրը լակի լեզվով, նրան կկանգնեցնես առանձին. և ով որ էլ խմելու համար կորանա իր ծնկների վրա»։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:5
4 Խաչաձեւ Հղումներ  

Եղիան ասաց նրան. «Քաջալերվի՛ր, գնա՛ և արա՛ այնպես, ինչպես ասացիր, սակայն նախ ինձ համար մի փոքրիկ նկանա՛կ պատրաստիր ու բե՛ր և ապա պատրաստի՛ր քեզ ու երեխաներիդ համար։


Եվ նրա ձեռքերի գործերն արդար ու իրավացի են. Հավատարիմ են նրա բոլոր պատվիրանները,


Տերն ասաց Գեդեոնին. «Զորքը տակավին շատ է, իջեցրո՛ւ նրանց ջրի մոտ, այնտեղ նրանց փորձության կենթարկեմ քեզ համար. ում մասին քեզ ասեմ՝ “Դա թող գնա քեզ հետ”, նա՛ թող գնա քեզ հետ, իսկ ում մասին ասեմ՝ “Դա թող չգնա քեզ հետ”, նա թող չգնա քեզ հետ»։


Ովքեր ձեռքով ու լեզվով խմեցին, նրանց բոլորի թիվը եղավ երեք հարյուր մարդ. մնացած ժողովուրդը ջուր խմելու համար կռացավ ծնկների վրա։