Այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ասաց Գեդեոնին. «Զորքը տակավին շատ է, իջեցրո՛ւ նրանց ջրի մոտ, այնտեղ նրանց փորձության կենթարկեմ քեզ համար. ում մասին քեզ ասեմ՝ “Դա թող գնա քեզ հետ”, նա՛ թող գնա քեզ հետ, իսկ ում մասին ասեմ՝ “Դա թող չգնա քեզ հետ”, նա թող չգնա քեզ հետ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Ժողովուրդը տակավին շատ է. ջրի մո՛տ իջեցրու նրանց, և այնտեղ քեզ համար կփորձեմ նրանց. և որի համար քեզ ասեմ, թե սա քեզ հետ գնա, նա թող գնա քեզ հետ, և որի համար քեզ ասեմ, թե դա քեզ հետ չգնա, թող նա չգնա»։ |
Այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։
Որովհետև Տերն է դատում իր ժողովրդին։ Ո՜վ Տեր, ինձ դատի՛ր ըստ իմ արդարության Եվ ըստ իմ մեջ եղած անբծության։
Նա զորքն իջեցրեց ջրի մոտ, և Տերը Գեդեոնին ասաց. «Ովքեր շան նման լեզվով խմեն այդ ջրից, նրանց առանձին կկանգնեցնես, իսկ ովքեր խմելու համար իրենց ծնկների վրա կռանան, նրանց էլ առանձին կկանգնեցնես»։
Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։
Տերն ասաց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ հասակի բարձրությանը, քանի որ ես նրան չեմ ընտրել։ Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»։