ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գեդեոնը և նրա հետ հարյուր մարդ կեսգիշերվա սկզբին հասան բանակի ծայրը, երբ պահապանները զարթնեցնում էին փոխարինող հերթի պահապաններին, փչեցին եղջերափողերը և վայր գցեցին իրենց ձեռքի սափորները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Գեդեոնն ու նրա հետ եղած հարյուր մարդիկ կեսգիշերվա պահի սկզբին հասան բանակի եզերքը, և հենց որ զարթնեցրին պահապաններին, իսկույն հնչեցրին իրենց ձեռքերին եղած փողերը և սափորները կոտրատեցին։ |
Քեզ կընդունի իր ուսերի տակ, Եվ կապաստանես նրա թևերի հովանու տակ։ Նրա ճշմարտությունը որպես զենք կպատի քո շուրջը։
Առավոտյան Տերը հրի ու ամպի սյան միջով նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։
որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։
«Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրան, որ արթուն է և պահում է իր զգեստները, որպեսզի մերկ ման չգա, և իր ամոթույքը չերևա»։
Նա այդ երեք հարյուր մարդկանց երեք գնդի բաժանեց և ամենքի ձեռքը եղջերափողեր և սափորների մեջ դրված ջահեր տվեց։
Երբ ես և բոլոր ինձ հետ եղողները կփչենք եղջերափողերը, դուք էլ փչե՛ք եղջերափողերը ամբողջ բանակի շուրջը և ասացե՛ք. “Սուր՝ Տիրոջ և Գեդեոնի համար”»։
Ապա երեք գնդերն էլ փչեցին եղջերափողերը և կոտրատեցին սափորները։ Նրանք իրենց ձախ ձեռքով առան ջահերը, իսկ աջ ձեռքով եղջերափողերը բռնած՝ փչեցին, աղաղակեցին և ասացին. «Սուր՝ Տիրոջ և Գեդեոնի համար»։