և գոհանալով երկրպագեցի Տիրոջը, օրհնեցի նրան՝ իմ տեր Աբրահամի Աստծուն, որ առաջնորդեց ինձ ուղիղ ճանապարհով՝ իմ տիրոջ եղբոր աղջկան կին առնելու նրա որդու համար։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Գեդեոնը լսեց երազի պատմությունն ու նրա մեկնությունը, երկրպագեց Տիրոջը, վերադարձավ Իսրայելի բանակն ու ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Տերը մադիանացիների բանակը մեր ձեռքն է մատնել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Գեդեոնը լսեց երազի պատմությունը և նրա մեկնությունը, երկրպագեց Տիրոջը և վերադարձավ Իսրայելի բանակն ու ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Տերը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տվել»։ |
և գոհանալով երկրպագեցի Տիրոջը, օրհնեցի նրան՝ իմ տեր Աբրահամի Աստծուն, որ առաջնորդեց ինձ ուղիղ ճանապարհով՝ իմ տիրոջ եղբոր աղջկան կին առնելու նրա որդու համար։
Նրանք պատասխանեցին. «Երազ տեսանք, և չկա մեկը, որ մեկնի այն»։ Եվ Հովսեփը նրանց ասաց. «Չէ՞ որ Աստծու օգնությամբ հնարավոր է դրանց մեկնությունը։ Պատմե՛ք ինձ»։
Նա ասաց նրանց. «Իջե՛ք իմ հետևից, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեր թշնամի մովաբացիներին մեր ձեռքը մատնեց»։ Նրանք իջան նրա հետևից ու նախ գրավեցին դեպի Մովաբ տանող Հորդանան գետի անցումները և ոչ մի մարդու թույլ չտվեցին անցնել։
Դեբովրան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև սա է այն օրը, որ Տերը Սիսարային քո ձեռքը մատնեց։ Ահա Տերն է քո առջևից ընթանում»։ Բարակն իջավ Թաբոր լեռից, նրա հետևից՝ տասը հազար այր։
Կլսես, թե ինչ են խոսում, և այն ժամանակ կզորանան քո ձեռքերը, և կհարձակվես նրանց վրա»։ Եվ նա իր ծառայի հետ իջավ մինչև թշնամու բանակի առաջապահ զորքը, որը կազմված էր հիսուն հոգուց։
Նրա ընկերը պատասխան տվեց և ասաց. «Դա ուրիշ բան չէ, եթե ոչ իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի սուրը. Տերը նրա ձեռքն է մատնել մադիանացիներին և բոլոր բանակները»։
Նա այդ երեք հարյուր մարդկանց երեք գնդի բաժանեց և ամենքի ձեռքը եղջերափողեր և սափորների մեջ դրված ջահեր տվեց։
Գեդեոնն ասաց. «Եթե այդպես չէ, ապա երբ Տերը Զեբեեին ու Սաղմանային իմ ձեռքը տա, ես ձեր մարմինները կծվատեմ անապատի փշերով և տատասկներով»։
Արդ, իբրև հատուցում, նրան նվիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։ Եվ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։
Կիրճերի պահապաններն ասացին Հովնաթանին ու կապարճակրին. «Մոտեցե՛ք մեզ, որ մենք ձեզ մի բան հայտնենք»։ Հովնաթանն ասաց իր կապարճակրին. «Ե՛կ իմ հետևից, քանի որ Տերը նրանց Իսրայելի ձեռքն է մատնել»։