Ագարը տվեց Տիրոջ անունը, որ խոսեց իր հետ. «Դու ես Աստվածը, որ նայեցիր ինձ»։ Եվ ասաց. «Դեմ հանդիման տեսա նրան, ով երևաց ինձ»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն է, և ասաց. «Օ՜հ, օ՜հ, Տե՛ր, Տե՛ր, ես Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն էր և Գեդեոնն ասաց. «Ո՜հ, Տե՛ր Տեր, որ Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսա»։ |
Ագարը տվեց Տիրոջ անունը, որ խոսեց իր հետ. «Դու ես Աստվածը, որ նայեցիր ինձ»։ Եվ ասաց. «Դեմ հանդիման տեսա նրան, ով երևաց ինձ»։
Հակոբը հարցրեց. «Հայտնի՛ր ինձ քո անունը»։ Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը», և օրհնեց նրան։
Հակոբն այդ տեղն անվանեց Տեսիլ Աստծու [𝕸 Պնիէլ], որովհետև «Աստծուն դեմ առ դեմ տեսա և ողջ մնացի»։
Եվ ասաց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետև մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»։
Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց։
ասացին. “Տերը՝ Աստված, ահա մեզ ցույց տվեց իր փառքն ու իր մեծությունը, և նրա ձայնը լսեցինք կրակի միջից։ Այսօր տեսանք, որ Աստված խոսում է մարդու հետ, և մարդը կենդանի է մնում։
Որովհետև միս ու արյունից կազմված այդ ո՞ր մարդն է, որ կրակի միջից լսել է կենդանի Աստծու ձայնը, ինչպես մենք լսեցինք, ու կենդանի է մնացել։
Ես այն ժամանակ կանգնած էի Տիրոջ ու ձեր միջև, որպեսզի ձեզ հայտնեմ Տիրոջ պատգամները, որովհետև դուք վախենում էիք կրակից ու լեռը չբարձրացաք։ Տերն ասաց.