Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սիսարան նրան ասաց. «Դու կանգնի՛ր վրանի դռան մոտ, և եթե մեկը քեզ մոտ գա և քեզ հարցնի ու ասի, թե՝ այդտեղ մարդ կա՞, կասես՝ չկա»։ Եվ կինը ծածկեց նրան իր ծածկոցով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ նա ասաց այդ կնոջը. «Վրանի դռա՛նը կանգնիր, և եթե մարդ գա, քեզ հարցնի ու ասի. “Այստեղ մարդ կա՞”, կասես՝ չկա»։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:20
4 Խաչաձեւ Հղումներ  

Աբեսաղոմի ծառաները եկան այդ կնոջ մոտ՝ նրա տուն, և հարցրին. «Աքիմաասն ու Հովնաթանը որտե՞ղ են»։ Կինը նրանց պատասխանեց. «Գետից այն կողմ անցան»։ Նրանք փնտրեցին նրանց և չգտնելով՝ վերադարձան Երուսաղեմ։


Սիսարան ասաց նրան. «Մի քիչ խմելու ջո՛ւր տուր ինձ, ծարավ եմ»։ Նա բաց արեց կաթի տիկը, խմեցրեց նրան և ծածկեց նրա երեսը։


Ապա Քաբերի կին Հայելն առավ վրանի ցիցը, բռնեց մուրճն իր ձեռքին, կամացուկ մտավ նրա մոտ, ցիցը մխեց նրա ծնոտի մեջ և նրան գետնին գամեց։ Նա տապալվեց նրա ոտքերի առաջ և հոգին փչեց։