ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը նրանց մատնեց քանանացիների արքա Հաբինի ձեռքը, որը թագավորում էր Ասովրում։ Նրա զորագլուխը Սիսարան էր, որը բնակվում էր ազգերի Արիսոթում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերը մատնեց նրանց քանանացիների Հաբին թագավորի ձեռքը, որը թագավորում էր Հասորում. նրա զորապետը Սիսարան էր և բնակվում էր Ազգերի Արիսոթի մեջ։ |
Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
Քանի որ հատուցելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նրա կնոջը, որդիներին և այն ամենը, ինչ ուներ, և հատուցել։
Երբ Ասովրի Հաբին թագավորն այս բաները լսեց, մարդ ուղարկեց Մարովնի թագավոր Հովբաբի, Սեմերոնի թագավորի, Աքիփի թագավորի
Տերը բարկությամբ բորբոքվեց Իսրայելի վրա և նրանց մատնեց այլազգիների ձեռքն ու ամովնացիների ձեռքը։
Սիսարան Կիսոնի հեղեղատ հավաքեց իր բոլոր կառքերը՝ ինը հարյուր երկաթե կառքեր և իր հետ եղող բոլոր զորքերը ազգերի Արիսոթից։
Բարակը, կառքերն ու բանակը հետապնդելով, գնաց մինչև ազգերի անտառը։ Սիսարայի ամբողջ բանակն ընկավ սրի բերանով, և ոչ ոք չմնաց։
Սակայն նրանք մոռացան Տիրոջը՝ իրենց Աստծուն, և նա մատնեց նրանց Ասուրի արքա Հաբինի զորավար Սիսարայի ձեռքը, այլազգիների ձեռքը և Մովաբի թագավորի ձեռքը, որոնք պատերազմեցին նրանց դեմ։