Թող խաղաղություն, խաղաղություն լինի հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես պիտի բժշկեմ նրանց։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ամբողջ ժողովուրդը մարդ ուղարկեց, որ խոսեն Բենիամինի որդիների հետ, որոնք Ռեմոնի քարայրում էին, և նրանց խաղաղության կոչեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամբողջ ժողովուրդը մարդ ուղարկեց, խոսեցին Ռեմոնի վեմում եղած Բենիամինի որդիների հետ և նրանց խաղաղության հրավիրեցին։ |
Թող խաղաղություն, խաղաղություն լինի հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես պիտի բժշկեմ նրանց։
եկավ, խաղաղություն ավետարանեց ձեզ՝ հեռավորներիդ, և խաղաղություն ավետարանեց մոտ գտնվողներին։
Եթե մոտենաս մի քաղաքի՝ նրա դեմ պատերազմելու համար, նախ նրա բնակիչներին խաղաղության կո՛չ արա։
Մնացածները, տեսնելով այդ, փախան դեպի անապատ՝ ապավինելով Ռեմոնի քարայրին։ Ճանապարհին Բենիամինից հինգ հազար մարդ կոտորեցին, հետապնդեցին նրանց մինչև Գաղաադ և նրանցից երկու հազար մարդ էլ կոտորեցին։
Մնացածները՝ վեց հարյուր մարդ, խույս տալով փախան անապատ՝ ապավինելով Ռեմոնի քարայրին, և Ռեմոնի քարայրում մնացին չորս ամիս։
Եվ Գաղաադի երկրի Հաբիս բնակավայրի բնակիչների մեջ նրանք գտան չորս հարյուր կույս աղջիկ, որոնք տղամարդու հետ անկողնում չէին պառկել։ Նրանց բերեցին բանակատեղի՝ Սելով, որ Քանանի երկրում է։
Այն ժամանակ Բենիամինը վերադարձավ Իսրայելի որդիների մոտ։ Եվ նրանց կնության տվեցին Գաղաադի Հաբիս բնակավայրի աղջիկներին, և դա նրանց հաճելի թվաց։