Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մնացածները՝ վեց հարյուր մարդ, խույս տալով փախան անապատ՝ ապավինելով Ռեմոնի քարայրին, և Ռեմոնի քարայրում մնացին չորս ամիս։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Վեց հարյուր մարդ դարձավ ու փախավ դեպի անապատ՝ Ռեմոնի վեմը, և Ռեմոնի վեմում մնաց չորս ամիս։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:47
9 Խաչաձեւ Հղումներ  

Եթե Զորությունների Տերը մեզ ժառանգ թողած չլիներ, կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։


Թեպետ մեր մեղքերը կանգնեցին մեր դեմ, բայց դու, Տե՛ր, վարվի՛ր հանուն քո անվան։ Բազում են մեր մեղքերը քո առաջ. մեղք ենք գործել քո հանդեպ,


Նա, ով տառապանքներ տվեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածությամբ կողորմի նրան.


«Տե՛ր, քո լուրը լսեցի և վախեցա, Տե՛ր, նայեցի քո գործերին և զարհուրեցի։ Կճանաչվես երկու գազանների մեջ. երբ տարիները մոտենան՝ կհայտնվես, երբ ժամանակը հասնի՝ կերևաս, երբ իմ անձը խռովվի՝ բարկության մեջ ողորմություն կհիշես։


պատելով ողջ երկիրը, անապատը՝ Գաբայից մինչև Ռեմոն՝ Երուսաղեմի հարավային կողմը, և Հռամն իր տեղում կմնա, Բենիամինի դռնից մինչև Առաջին դռան տեղը, մինչև Անկյունների դուռը, մինչև Անամայելի աշտարակը, մինչև թագավորի հնձանները։


Այն օրը Բենիամինի ցեղից ընկածները քսանհինգ հազար հարյուր սուսերակիրներ էին, բոլորն էլ զորավոր մարդիկ։


Իսկ Իսրայելի մարդիկ հետ դառնալով հարձակվեցին Բենիամինի որդիների վրա։ Նրանց հերթով սրի քաշեցին, մինչև իսկ անասուններին և ամեն բան, որ գտան յուրաքանչյուր քաղաքում։ Իսկ կոտորածից զերծ մնացած քաղաքները մարդիկ ուղարկեցին և այրեցին հրով։


Եվ ամբողջ ժողովուրդը մարդ ուղարկեց, որ խոսեն Բենիամինի որդիների հետ, որոնք Ռեմոնի քարայրում էին, և նրանց խաղաղության կոչեցին։