Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

48 Իսկ Իսրայելի մարդիկ հետ դառնալով հարձակվեցին Բենիամինի որդիների վրա։ Նրանց հերթով սրի քաշեցին, մինչև իսկ անասուններին և ամեն բան, որ գտան յուրաքանչյուր քաղաքում։ Իսկ կոտորածից զերծ մնացած քաղաքները մարդիկ ուղարկեցին և այրեցին հրով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

48 Եվ իսրայելացիները, դառնալով դեպի Բենիամինի որդիները, նրանց սրի բերան քաշեցին՝ քաղաքների միջի մարդկանցից մինչև անասունները և ինչ որ գտնվեց, և կրակով այրեցին այն բոլոր քաղաքները, որտեղ գտնվել էին իրենք։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:48
7 Խաչաձեւ Հղումներ  

Եղբորից օգնություն ստացած եղբայրն ամուր քաղաքի պես է. հզոր ու բարձր է հաստատուն թագավորության պես։


Այն գնդերի մարդիկ, որոնց Ամասիան հետ էր դարձրել, որ իր հետ պատերազմի չգնան, հարձակվեցին Հուդայի քաղաքների վրա Սամարիայից մինչև Բեթորոն, երեք հազար մարդ կոտորեցին նրանցից և բազում ավար տարան։


Մնացածները՝ վեց հարյուր մարդ, խույս տալով փախան անապատ՝ ապավինելով Ռեմոնի քարայրին, և Ռեմոնի քարայրում մնացին չորս ամիս։


Իսրայելի մարդիկ երդվեցին Մասեփայում և ասացին. «Մեզանից ոչ մեկն իր դստերը Բենիամինին կնության թող չտա»։


Եվ Բենիամինի որդիներն այդպես արեցին. պարողներից իրենց թվի համեմատ առևանգելով՝ կանայք առան և գնացին։ Վերադարձան ամեն մեկն իր ժառանգությունը, քաղաքներ շինեցին և բնակվեցին դրանց մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ