Դավիթը հարցրեց Տիրոջը՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերն ասաց. «Մի՛ հարձակվիր նրանց վրա, շրջանցի՛ր նրանց ու նրանց թիկունքից գնա՛ դեպի Լացի անտառը։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի որդիները դարանակալներ դրեցին Գաբաայի շուրջը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իսրայելացիները դարանակալներ դրեցին Գաբաայի շրջակայքում։ |
Դավիթը հարցրեց Տիրոջը՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերն ասաց. «Մի՛ հարձակվիր նրանց վրա, շրջանցի՛ր նրանց ու նրանց թիկունքից գնա՛ դեպի Լացի անտառը։
Գայիի և նրա թագավորի հետ վարվի՛ր այնպես, ինչպես վարվեցիր Երիքովի և նրա թագավորի հետ, սակայն ավարը և անասունները կպահես քեզ։ Քաղաքի հետևի կողմից դարանակալներ կարգի՛ր»։
Պատվիրեց նրանց՝ ասելով. «Տեսե՛ք, դուք դարանամուտ պիտի լինեք քաղաքի հետևի կողմից։ Քաղաքից շատ մի՛ հեռացեք, և ամենքդ պատրա՛ստ եղեք։
Երրորդ օրն Իսրայելի որդիները դուրս եկան Բենիամինի դեմ, ճակատ կազմեցին Գաբաայի մոտ, ինչպես նախորդ անգամները։
Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտիր մարդիկ հավաքվեցին Գաբաայի դիմաց։ Պատերազմը սաստկացավ, բայց Բենիամինի որդիները չգիտեին, որ իրենց վրա չարիք է հասել։