Դեբովրան՝ Ռեբեկայի դայակը, մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որը Հակոբը կոչեց Սգո կաղնի [𝕸 Ալոն-Բախուտ]։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար էլ այն տեղի անունը Լացատեղ դրեցին. և այնտեղ Տիրոջը զոհ մատուցեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այնտեղի անունը Բոքիմ կոչեցին և այնտեղ Տիրոջը զոհ մատուցեցին։ |
Դեբովրան՝ Ռեբեկայի դայակը, մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որը Հակոբը կոչեց Սգո կաղնի [𝕸 Ալոն-Բախուտ]։
և դիզեցին նրանց վրա մեծ քարակույտ, որ կա մինչև այսօր։ Եվ Տիրոջ սաստիկ բարկությունն իջավ։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքովրի ձոր, և այդպես է կոչվում մինչև այսօր։
Մանովեն վերցրեց մի ուլ և անարյուն զոհ և քարի վրա մատուցեց սքանչելիք անող Տիրոջը։ Եվ մինչ Մանովեն և նրա կինը նայում էին,
Եվ Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից ելավ Լացատեղ [𝕸 Բոխիմ] և Բեթել և Իսրայելի տուն ու ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Տերը ձեզ հանեց Եգիպտոսից և բերեց այն երկիրը, որի համար ձեր հայրերին երդվել էր, որ ձեզ կտա և ձեզ ասաց. “Ձեզ հետ դրած ուխտս հավիտյան չեմ դրժի,
Երբ Տիրոջ հրեշտակն այս խոսքերն ասաց Իսրայելի բոլոր որդիներին, ժողովուրդը ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։
Հեսուն արձակեց ժողովրդին, և Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը գնաց իր տունը և իր ժառանգությունը՝ երկիրը ժառանգելու։
Գեդեոնն այնտեղ Տիրոջը զոհասեղան շինեց, այն կոչեց «Տիրոջ խաղաղություն»։ Դա այնտեղ է մինչև այսօր՝ Աբիեզերի տոհմի Եփրայում։
Սամուելն առավ մի ծծկեր գառնուկ և ողջ ժողովրդի հետ նրան ողջակեզ մատուցեց Տիրոջը, Իսրայելի համար կանչեց Տիրոջը՝ Աստծուն, և Տերը լսեց նրան։