ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ես ասացի. “Այլևս չեմ քշի այս ժողովրդին, որին սկսեցի կոտորել և նրան չեմ վերացնի ձեր առաջից։ Նրանք ձեզ համար փորձանք թող դառնան, և նրանց չաստվածները ձեզ համար գայթակղություն թող լինեն”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես էլ ասացի. “Նրանց չեմ քշելու ձեր առաջից, և նրանք ձեզ համար հակառակորդ կլինեն, և նրանց աստվածն էլ՝ ձեզ համար որոգայթ”»։ |
Նրանք քո երկրում չպիտի բնակվեն, որպեսզի իմ նկատմամբ հանցանքի չմղեն քեզ, որովհետև եթե ծառայես նրանց աստվածներին, նրանք գայթակղություն կլինեն քեզ համար»։
Զգո՛ւյշ եղիր. ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր մուտք ես գործելու, որպեսզի հանկարծ գայթակղություն չլինի։
Եթե երկրի բնակիչներին չոչնչացնեք, ձեր կենդանի թողածները փուշ կլինեն ձեր աչքերին և նետեր՝ ձեր կողերին։ Նրանք ձեր թշնամիները կլինեն այն երկրում, որտեղ դուք եք բնակվում։
Դու կուտես ավարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնելու Տերը՝ քո Աստվածը։ Քո աչքը թող չխնայի նրանց, և չպաշտես նրանց կուռքերը, որովհետև դրանք քեզ համար որոգայթ են»։
հաստատ իմացած եղեք, որ Տերն այլևս չի կոտորի այն ազգերին ձեր առաջ, և նրանք ձեզ համար որոգայթ և գայթակղություն կլինեն, փուշ՝ ձեր գարշապարների համար և նետեր՝ ձեր աչքերի համար, մինչև որ կորչեք այս բարեբեր երկրից, որ տվեց ձեզ Տերը՝ ձեր Աստվածը։
ես այլևս նրանց առաջից չեմ քշի ոչ մի մարդու այն ազգերից, որոնց թողեց Նավեի որդի Հեսուն։ Նա թողեց,
Երբ Տիրոջ հրեշտակն այս խոսքերն ասաց Իսրայելի բոլոր որդիներին, ժողովուրդը ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։
Նրանց դուստրերին իրենց համար կին առան և իրենց դուստրերին տվեցին նրանց տղաներին և պաշտեցին նրանց աստվածներին։
Գեդեոնը դրանցով եփուդ շինեց և այն դրեց իր Եփրա քաղաքում։ Ամբողջ Իսրայելը, նրան հետևելով, այդ պաշտեց, և դա Գեդեոնի ու նրա տան համար գայթակղություն եղավ։