ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ մտավ իր տունը, վերցրեց սուրը, բռնեց իր հարճին, ոսկորները կտրատելով՝ բաժանեց տասներկու մասի և դրանք ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ իր տունը հասավ, մի դանակ վերցրեց, բռնեց իր հարճին և ոսկոր առ ոսկոր կոտորեց նրան, տասներկու կտոր արեց և ուղարկեց Իսրայելի բոլոր սահմանները։ |
Նա երկու եզ առավ, կտոր-կտոր արեց դրանք ու պատգամավորների միջոցով Իսրայելի բոլոր սահմաններն ուղարկեց՝ ասելով. «Ով որ Սավուղի և Սամուելի հետևից չգա, այսպես կդառնան նրա եզները»։ Տիրոջ ահն ընկավ Իսրայելի ամբողջ ժողովրդի սիրտը, և նրանք մեկ մարդու պես գոչեցին։