Հակոբը մոտեցավ իր հորը՝ Իսահակին. նա շոշափեց նրան ու ասաց. «Թեև ձայնը Հակոբի ձայնն է, բայց ձեռքերը Եսավի ձեռքերն են»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ մինչ նրանք Միքայի տանն էին, ճանաչեցին ղևտացի պատանու ձայնը, մտան նրա մոտ և ասացին նրան. «Քեզ ո՞վ բերեց այստեղ, ի՞նչ ես անում և ի՞նչ գործ ունես այստեղ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ նրանք Միքայի տան մոտ էին, ճանաչեցին այն ղևտացի պատանու ձայնը, այն կողմը թեքվեցին ու ասացին. «Ո՞վ քեզ այստեղ բերեց, և դու այստեղ ի՞նչ ես անում, այստեղ ի՞նչ ունես»։ |
Հակոբը մոտեցավ իր հորը՝ Իսահակին. նա շոշափեց նրան ու ասաց. «Թեև ձայնը Հակոբի ձայնն է, բայց ձեռքերը Եսավի ձեռքերն են»։
“Ինչո՞ւ ես եկել այստեղ, ի՞նչն է քեզ բերել այստեղ. դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ, ժայռի մեջ քեզ համար օթևան ես շինել”»։
Քիչ հետո այնտեղ կանգնածները մոտեցան և Պետրոսին ասացին. «Իրոք դու էլ նրանցից ես, քանի որ խոսվածքդ մատնում է քեզ»։
Նրանց ասում էին. «Մեզ մի նշա՛ն տվեք, ասացե՛ք՝ հասկ, հասկ»։ Բայց նրանց չէր հաջողվում այդպես ասել, ուստի բռնում և կոտորում էին նրանց Հորդանան գետի անցումներում։ Այդ ժամանակ եփրեմյաններից քառասուներկու հազար մարդ զոհվեց։
Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց տոհմերի թվի համեմատ, զորավոր մարդիկ Սարաայից և Եսթավուղից, որ գնան հետախուզեն և հետազոտեն երկիրը։ Նրանց ասացին. «Գնացե՛ք, զննե՛ք այն երկիրը»։ Նրանք գնացին Եփրեմի լեռը, մինչև Միքայի տունը և իջևանեցին այնտեղ։
Նա ասաց նրանց. «Միքան ինձ համար այս ու այս արեց, ինձ վարձակալեց, և ես նրա համար քահանա եղա»։