Բայց Դավիթը Տիրոջ տապանակը հանել էր Կարիաթ-Յարիմ քաղաքից և դրա համար վրան էր պատրաստել Երուսաղեմում։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք բանակեցին Հուդայի Կարիաթ-Յարիմ վայրում. այդ պատճառով այն տեղը մինչև այսօր կոչվում է Դանի բանակատեղի, որ Կարիաթ-Յարիմի հետևի կողմում է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ելան վեր ու բանակ դրին Հուդայի Կարիա-Թարիմում. դրա համար էլ այդ տեղի անունը մինչև այսօր ասվում է Մահանե-Դան. ահա այն Կարիաթ-Արիմի ետևն է։ |
Բայց Դավիթը Տիրոջ տապանակը հանել էր Կարիաթ-Յարիմ քաղաքից և դրա համար վրան էր պատրաստել Երուսաղեմում։
Կարիաթ-բաաղը, այսինքն՝ Հարիմ քաղաքը և Արաբան՝ երկու քաղաքներ, նրանց ավանները՝ իրենց ագարակներով հանդերձ,
Այս սահմանը լեռան գլխից հասնում է մինչև Նափթովի ջրի աղբյուրը, Գայիում հատում է Եփրեմի լեռը, հասնում է Բաաղ, այսինքն՝ Հարիմ քաղաքը։
Իսրայելի որդիները ճանապարհ ընկան և երրորդ օրը հասան նրանց քաղաքները։ Նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Կեփիրոնը, Բերովթը և Հարիմի քաղաքները։
Եվ այնտեղից՝ Սարաայից և Եսթավուղից, Դանի ազգատոհմից վեց հարյուր մարդիկ գնացին՝ զինված պատերազմական զենքերով։
Եվ պատգամավորներ ուղարկեցին Կարիաթ-Յարիմի բնակիչների մոտ՝ ասելով. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ տապանակը, եկե՛ք և այն ձեզ մո՛տ տարեք»։
Կարիաթ-Յարիմի այրերը եկան, այնտեղից վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և տարան Ամինադաբի տունը, որը մի բլրի վրա էր։ Եվ նրա որդի Եղիազարին մաքրագործեցին, որ պահպանի Տիրոջ Ուխտի տապանակը։