ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունն իջան, հանեցին նրան և թաղեցին իր հոր՝ Մանովեի գերեզմանում՝ Սարաայի և Եսթավուղի միջև։ Նա Իսրայելի դատավոր եղավ քսան տարի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա եղբայրները և նրա հոր ամբողջ տունն իջան և նրան վերցրին ու տարան դուրս և թաղեցին նրան իր հոր՝ Մանուեի գերեզմանում՝ Սարաայի և Եսթավուղի մեջտեղը։ Նա Իսրայելում դատավորություն արեց քսան տարի։ |
Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովե էր։ Նրա կինը ամուլ էր և զավակ չէր ունենում։
ասելով. «Թող ես մեռնեմ այս այլազգիների հետ»։ Եվ ուժեղ շարժեց։ Տունը փուլ եկավ բոլոր նախարարների և նրա մեջ եղած ամբողջ ժողովրդի վրա։ Եվ մեռածները, որոնց Սամփսոնն սպանեց իր մահվան պահին, ավելի էին, քան նրանք, որոնց սպանել էր իր կենդանության ժամանակ։