Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

իսկ Սամփսոնի կինն ամուսնացավ նրա ուղեկիցներից մեկի հետ, որ նրա ընկերն էր։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Սամփսոնի կինը մարդու գնաց նրա բարեկամին՝ իր ընկերոջը։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Թող իմ եղբորորդի՛ն իջնի իր պարտեզը և իր ծառերի պտուղներն ուտի։ Մտա իմ պարտեզը, քո՛ւյր իմ հարս, հավաքեցի զմուռսն իմ՝ խնկերով հանդերձ, կերա հացն իմ մեղրով, խմեցի գինին իմ կաթով։ Կերե՛ք, մերձավորնե՛ր իմ, խմե՛ք և հարբե՛ք, եղբորորդինե՛ր իմ։


վաշխ կուտակեցին վաշխի վրա և նենգություն՝ նենգության վրա և չկամեցան ճանաչել ինձ»,- ասում է Տերը։


Մի՛ հավատացեք սիրելիներին և մի՛ ապավինեք իշխաններին, և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու.


Ձեր բոլորի համար չեմ ասում, որովհետև ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպեսզի կատարվի գրվածը՝ “Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ” (Սաղ. 40(41).10(9))։


Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։


Նրա հայրն ասաց. «Ես կարծեցի, թե դու ատեցիր նրան և նրան կնության տվեցի քո ընկերոջը։ Չէ՞ որ նրա կրտսեր քույրը նրանից գեղեցիկ է, թող սա քեզ կին լինի նրա փոխարեն»։


Այլազգիներն ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Եվ ասացին. «Թամնացու փեսա Սամփսոնը, որովհետև կնոջ հայրը նրա կնոջն առավ և նրա ընկերոջը կնության տվեց»։ Այլազգիները վեր կացան, կրակով այրեցին նրա կնոջ հոր տունը, կնոջը և կնոջ հորը։


Եվ այդ ժամանակ, երբ Սավուղի դուստր Մերոբը կնության պիտի տրվեր Դավթին, մոլաթացի Եդրիելին կնության տրվեց։