Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մանովեն ասաց. «Արդ, երբ քո խոսքերը կատարվեն, ինչպիսի՞ն պետք է լինեն մանկան կյանքի կանոններն ու գործերը»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Մանուեն ասաց. «Երբ քո խոսքերը կատարվեն, ինչպե՞ս վարվենք այդ տղայի հետ, ի՞նչ պետք է անել»։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13:12
7 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։


Որոնց բերաններն ունայնություն են խոսում, Եվ նրանց աջը մեղքերի աջ է։


Երիտասարդը կրթվում է ըստ իր ճանապարհների, նույնիսկ ծերությանը չի հեռանում նրանցից։


որոնք ուսուցանում էին ինձ և ասում. «Մեր խոսքը թող հաստատվի քո սրտում, պահի՛ր մեր պատվիրանները և ապրի՛ր,


Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ դաստիարակությամբ և կրթությամբ։


Մանովեն վեր կացավ, գնաց իր կնոջ հետ, եկավ այն մարդու մոտ և ասաց նրան. «Դո՞ւ ես այն մարդը, որ խոսել է այս կնոջ հետ»։ Հրեշտակն ասաց. «Ես եմ»։


Տիրոջ հրեշտակն ասաց Մանովեին. «Թող նա զգուշանա այն ամենից, որ ասացի այդ կնոջը.