Քո կինը վայելուչ այգու պես է քո տան անկյունում, Քո որդիները՝ նորատունկ ձիթենիների պես՝ քո սեղանի շուրջը։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 12:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա երեսուն տղա ուներ և երեսուն դուստր։ Իր դուստրերին մարդու տվեց, իսկ տղաների համար երեսուն կին բերեց դրսից։ Նա Իսրայելին դատեց յոթ տարի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա երեսուն տղա ուներ և երեսուն աղջիկ, որոնց դուրսը մարդու տվեց և դրսից էլ երեսուն աղջիկ բերեց իր տղաների համար. և ինքը յոթ տարի դատավորություն արեց Իսրայելում։ |
Քո կինը վայելուչ այգու պես է քո տան անկյունում, Քո որդիները՝ նորատունկ ձիթենիների պես՝ քո սեղանի շուրջը։
կի՛ն առեք, և թող ծնվեն տղաներ ու աղջիկներ, ձեր տղաների համար կի՛ն առեք, իսկ ձեր աղջիկներին մարդո՛ւ տվեք, և թող ծնվեն տղաներ ու աղջիկներ, բազմացե՛ք այդտեղ և մի՛ նվազեք։
Նա ուներ երեսուներկու որդի, որոնք հեծնում էին երեսուներկու ավանակի վրա։ Նրանք ունեին երեսուներկու քաղաք։ Դրանք մինչև այսօր կոչվում են Հայիրի ավաններ և գտնվում են Գաղաադում։
Նա քառասուն որդի և երեսուն թոռներ ուներ, որոնք հեծնում էին յոթանասուն ավանակներ։ Նա Իսրայելին դատեց ութ տարի։