Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

սահմանված օրերին, տարվա մեջ չորս օր, Իսրայելի աղջիկները հավաքվում էին՝ ողբալու գաղաադացի Հեփթայեի աղջկան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Իսրայելում սովորություն դարձավ, որ ժամանակ առ ժամանակ Իսրայելի աղջիկները գնան և տարին չորս օր լաց լինեն գաղաադացի Հեփթայեի աղջկա համար։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:40
6 Խաչաձեւ Հղումներ  

Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրա, որը Տիրոջ համար էր կառուցել, և Տիրոջ առջև խունկ էր ծխում։ Նա ավարտեց տան կառուցումը։


Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։


Երբ լրացավ երկու ամիսը, վերադարձավ իր հոր մոտ, և հայրը կատարեց իր արած ուխտը. աղջիկը տղամարդ չէր ճանաչել։ Եվ Իսրայելի մեջ սովորություն դարձավ ողբալ Հեփթայեի աղջկան.


Եփրեմի որդիները հավաքվեցին, եկան Սեփենա և ասացին Հեփթայեին. «Ինչո՞ւ Ամովնի որդիների դեմ պատերազմի ելար և մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք։ Հիմա մենք կրակով կայրենք քո տունը քեզ վրա»։


Ձա՛յն տվեք նվագածուներին ցնծացողների մեջ. Այնտեղ թող գովաբանեն արդարությունը Տիրոջ. Նա զորացրեց արդարությունն Իսրայելի մեջ, Այն ժամանակ Տիրոջ ժողովուրդն իջավ քաղաքները։