Իսրայելի արքան առաջ շարժվեց, վերցրեց երիվարներն ու մարտակառքերը և ասորիներին մեծ հարվածներ հասցրեց։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա ջարդեց նրանց Արոյերից մինչև Սեմենիթի սահմանը, ջարդեց քսան քաղաք, մինչև Հաբելի այգեստանները՝ խիստ մեծ կոտորած տալով։ Ամովնի որդիները փախան Իսրայելի որդիների առաջից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա սաստիկ կոտորածով ջարդեց նրանց Արոերից մինչև Մեննիթ՝ քսան քաղաք, և մինչև Աբել-Քերամիմ. և Ամմոնի որդիները նվաճվեցին Իսրայելի որդիների առջև։ |
Իսրայելի արքան առաջ շարժվեց, վերցրեց երիվարներն ու մարտակառքերը և ասորիներին մեծ հարվածներ հասցրեց։
Հուդան ու Իսրայելի որդիներն են քեզ հետ առևտուր արել. ցորենով ու խնկով, դարչինով ու ընտիր-ընտիր մեղրով, յուղով ու խեժով են լցրել քո խառնիխուռն առևտուրը։
Առնովնի ձորի եզերքին գտնվող Արոյեր քաղաքից, և այն քաղաքից, որ գտնվում է այդ ձորում, մինչև Գաղաադի սահմանները քաղաք չմնաց, որ փրկվեր մեր ձեռքից. բոլորը Տերը՝ մեր Աստվածը, մատնեց մեր ձեռքը։