Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և ես խաղաղությամբ վերադառնամ Ամովնի որդիների մոտից, իմ տան դռնից ինձ ընդառաջ դուրս եկողին Տիրոջը ողջակեզ կմատուցեմ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

և ես խաղաղությամբ վերադառնամ Ամմոնի որդիներից, այն ժամանակ իմ տան դռնից ինձ դիմավորելու դուրս եկողը թող Տիրոջը լինի, և նրան ողջակեզ մատուցեմ»։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:31
14 Խաչաձեւ Հղումներ  

ինձ ողջ-առողջ վերադարձնի իմ հոր տունը, ուրեմն թող Տերը լինի իմ Աստվածը,


Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։


Իսրայելի դուստրերի մեջ և ոչ Իսրայելի որդիների մեջ պոռնիկ չպետք է լինի։ Իսրայելի դուստրերից և որդիներից որևէ մեկին չընծայաբերեք կուռքերի պոռնկության։


Հեփթայեն Տիրոջն ուխտ արեց և ասաց. «Եթե Ամովնի որդիներին իմ ձեռքը մատնես,


Հեփթայեն գնաց Ամովնի որդիների դեմ պատերազմելու, և Տերը նրանց մատնեց նրա ձեռքը։


և ասաց. «Ադոնայի, Տեր, Ելովե Սաբավովթ, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի և նրա գլխին ածելի չի դիպչի»։


Արդ, իբրև հատուցում, նրան նվիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։ Եվ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։


Այդ օրը Սավուղն անհեռատեսորեն նզովեց ժողովրդին՝ ասելով. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո, նախքան ես իմ թշնամիներից վրեժ լուծեմ, հաց կուտի»։ Եվ ժողովուրդը հաց չկերավ,


Սավուղն ասաց նրան. «Աստված թող պատժի ինձ, եթե դու այսօր մահապատժի չենթարկվես»։


Մանուկ Սամուելը, եփուդ հագած, Տիրոջ առջև ծառայություն էր անում։