ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերը՝ Իսրայելի Աստվածը, Սեհովնին և նրա ամբողջ ժողովրդին մատնեց Իսրայելի ձեռքը, և ջարդեցին նրանց, և Իսրայելը ժառանգեց այդ երկրում ապրող ամորհացիների երկիրը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Իսրայելի Տեր Աստվածը Սեհոնին ու նրա ամբողջ ժողովրդին Իսրայելի ձեռքը մատնեց, և նրանց ջարդեցին, և Իսրայելն այդ երկրում բնակվող ամորհացիների ամբողջ երկիրը վերցրեց։ |
մի՞թե ձեզ հայտնի չէ, թե Տերը՝ Իսրայելի Աստվածը, Իսրայելի թագավորությունը անբեկանելի ուխտով հավիտյան տվել է Դավթին ու նրա որդիներին։
Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչև Փղշտացիների [Միջերկրական] ծովը և անապատից մինչև Եփրատ մեծ գետը։ Ձեր ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից։
Բայց ես ամորհացուն վերացրի նրա երեսից, որի հասակը մայրու բարձրություն ուներ, և հզոր էր կաղնու պես. վերացրի նրա պտուղը՝ վերևից, և նրա արմատները՝ ներքևից»։
Իսրայելը սրով կոտորեց նրան, և տիրեցին նրա երկրին Առնովնից մինչև Հաբոկ, մինչև Ամովնի որդիների երկիրը, որովհետև Հազերը Ամովնի որդիների սահմանն էր։
Տերը Հեսուին ասաց. «Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մեջ գտնվող թագավորին և մարտիկներին։
Եվ Սեհովնը չկամեցավ, որ Իսրայելն անցնի իր սահմաններով։ Սեհովնը հավաքեց իր ամբողջ ժողովրդին, բանակեց Յասսայում և պատերազմեց Իսրայելի դեմ։